Իսկական ռոմանտիկ. Փիթ Դեւիդսոնը դաջվածք է արել Քիմ Քարդաշյանի հետ առաջին համբույրի պատվին

23:07   12 հուլիսի, 2022

Քիմ Քարդաշյանն արդեն ավելի քան վեց ամիս է՝ հանդիպում է Փիթ Դեւիդսոնի հետ։ Այս ընթացքում նրանք շատ են մտերմացել։ Բանը հասել է նրան, որ աստղի նոր սիրեկանը սկսել է զբոսնել երեխաների հետ։ Ավելին, նա նույնիսկ դաջվածք է արել նրանց պատվին։ Եվ, դատելով նոր լուսանկարներից, Փիթն այսքանով չի սահմանափակվել։

image-2022-07-12-085309-640x511.jpg (51 KB)

Հոլիվուդի ամենաքննարկվող զույգերից մեկի ուշադիր երկրպագուները նկատել են, որ Դեւիդսոնի ուսին անսահմանության նշանով գրված է «Ժասմին եւ Ալադին»։ Հեշտ է կռահել, որ նոր դաջվածքը նվիրված է Քիմի հետ նրանց առաջին համբույրին, որը տեղի է ունեցել Saturday Night Live կատակերգական շոուի նկարահանումների ժամանակ (այնուհետեւ աստղերը բեմադրել են մի տեսարան մուլտֆիլմից երիտասարդ գողի եւ արքայադստեր մասին):



© NEWS.am STYLE