50 Cent-ը կնկարահանվի TikTok բլոգերների մասին սարսափ ֆիլմում

11:12   13 հուլիսի, 2022

Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, որը հուլիսի 1-ին ելույթ է ունեցել Երեւանում, նկարահանվելու է Skill House սարսափ ֆիլմում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ջոշ Ստոլբերգի ժապավենը կպատմի սոցիալական ցանցերի մասին, թե ինչի են պատրաստ գնալ բլոգերները հանուն փառքի։

Դերասանական կազմում ընդգրկված են նաեւ TikTok-ի հայտնի բլոգեր Բրայս Հոլը, խառը մենամարտերի մարզիկ Փեյջ Վանզանթը, դերասաններ Լեա Փայփսը, Մաքքերի ՄաքՔոսլենդը, Իվան Լյունգը եւ այլք։



© NEWS.am STYLE