Բրեդլի Քուփերը հանդիպում է Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնականի հետ

13:12   13 հուլիսի, 2022

Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը սկսել է հանդիպել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնական՝ 45-ամյա Հումա Աբեդինի հետ։ Այս մասին հայտնում է PageSix-ը։

Զույգը վերջին մի քանի ամիսների ընթացքում հարաբերությունների մեջ է, սակայն փորձում է չհանրայնացնել այդ փաստը։ Հաղորդվում է, որ դերասանն ու քաղաքական ակտիվիստը միասին ժամանել էին Mat Gala միջոցառմանն այս տարվա մայիսին, սակայն դիտավորյալ բաժանվել էին մինչ կարմիր գորգի արարողությունը։

Ավելին, հրապարակման աղբյուրները պնդում են, որ Աննա Վինտուրն ինքն է հանդես եկել որպես խնամախոս, որն արտիստին ծանոթացրել է ակտիվիստի հետ։



© NEWS.am STYLE