Հայտնի սթենդափեր Գարիկ Օգանիսյանին արգելել են մուտք գործել Վրաստան

15:04   13 հուլիսի, 2022

Ռուս հայտնի սթենդափ-կատակերգու Գարիկ Օգանիսյանին արգելել են մուտք գործել Վրաստան։ Այս մասին նա ինքն է հայտնել սոցցանցերում։

«Գրողը տանի, ինձ թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Անեծք։ Որեւէ մեկը նման իրավիճակում հանտնվե՞լ է։ Ի՞նչ անել», - գրել է նա։ Կատակերգուն նաեւ կցել է մուտքի արգելքի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ պաշտոնական որոշման լուսանկարը։ Այս որոշման կոնկրետ պատճառը փաստաթղթում չի նշվում։

Սարատովից Մոսկվա տեղափոխվելուց հետո Օգանիսյանը դարձել է «Stand-Up Club #1»  նախագծի անդամ եւ աշխատանքի է անցել «Երեկոյան Ուրգանտ» շոուում որպես սցենարիստ։



© NEWS.am STYLE