Բարի Ալիբասովն անկեղծ խոսել է Լիդյա Ֆեդոսեեւա-Շուկշինայի հետ հարաբերությունների մասին

17:12   13 հուլիսի, 2022

«На-На» խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովը խոստովանել է, որ ավելի քան մեկ տարի առաջ բաժանվել է արտիստուհի Լիդյա Ֆեդոսեեւա-Շուկշինայից։ Բաժանումը չի խանգարում հայտնիին մտածել հաջորդ հարաբերությունների մասին:

Ալիբասովն իրեն անվանել է «նախանձելի ամուրի»։ Արտիստը պատրաստ է նորից ամուսնանալ, բայց ապագա հարսնացուի համար մի քանի պայման ունի։

«Մենք վաղուց ամուսնալուծվել ենք։ Ավելի քան մեկ տարի առաջ: Ես նախանձելի ամուրի եմ, բայց պատրաստ եմ ամուսնանալ։ Ճիշտ է, տոնը պետք է կազմակերպել հարսի հաշվին։ Թեկնածուներ կան։ Ես դեռ ուսումնաիրում եմ», -  Teleprogramma.pro-ին ասել է Ալիբասովը։



© NEWS.am STYLE