«Գեղեցիկ ու համեստ ընտանիք»․ Նունե Եսայանի լուսանկարը զավակների հետ

16:49   14 հուլիսի, 2022

Երգչուհի Նունե Եսայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

293118100_425898432773982_5046413399230018250_n(1).jpg (240 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու եւ դստեր հետ։ Նունե Եսայանի որդին ջերմ գրկել է մայրիկին ու քրոջը։ Երգչուհին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նա արձակել է մազերը, ընդգծված շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ ու համեստ ընտանիք»։

278352276_125101800115219_4147080900285965171_n(1).jpg (266 KB)

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով եւ գույներով հագուստով էր։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Լավ օր բոլորին», - գրել էր երգչուհին, ինչին ի պատասխան երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել մեկնաբանությունների հատվածում․ «Հմայիչ կին», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE