22:12 14 հուլիսի, 2022Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան խոսել է Կիեւի կենտրոնում ուկրաինացի ազգայնականի կողմից մոր վրա հարձակման մասին։ Այս մասին արտիստուհին խոսել է Telegram-ում։
Անհայտ տղամարդն այնպիսի ուժով է հարվածել Ալլա Դմիտրիեւնա Նիկիֆորովայի գլխին, որ նա ընկել է եզրաքարին։
«Կիեւի կենտրոնում մորս վրա հարձակվել է բանդերովցին, հարվածել է նրա գլխին հետեւյալ խոսքերով․ «Մոսկվայում դու քո «շան» լեզվով կխոսես»։ Նա ընկել է, գլուխը հարվածել եզրաքարին, ուղեղի ցնցում ստացել, այնուհետեւ միկրոինսուլտ, որը մենք դեռ բուժում ենք»,- կիսվել է արտիստուհին։