«Ես ու աշխարհս»․ Աննա Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով

10:47   15 հուլիսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են որդու հետ։

293990395_403411498427863_8539849842604581193_n(1).jpg (365 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է բաց երանգի տոպ, որը համադրել է երկարափեշ կիսաշրջազգեստի ու ցածրակրունկների հետ։ Երգիչ Արամեի կինը հավաքել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Ես ու աշխարհս», - հրապարակումը կարճ մակագրել է Աննան։

Աննա Թովմասյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան մոխրագույն տոպ էր կրում ու տաբատ։ Երիտասարդ մայրիկը սպորտային տաբատ էր կրում, արեւային ակնոց։ «Հանգստություն, միայն հանգստություն»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE