Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը երկրորդ երեխան են ունեցել

10:07   15 հուլիսի, 2022

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թերները եւ երաժիշտ Ջո Ջոնասը երկրորդ երեխան են ունեցել։ Զույգը People հրատարակչությանը հաստատել է լուրը։

«Ջոն եւ Սոֆին ուրախ են հայտնել իրենց փոքրիկ աղջկա ծնվելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զույգը որոշել է գաղտնի պահել դստեր անունը։

Հիշեցնենք, որ Սոֆին եւ Ջո Ջոնասը գաղտնի ամուսնացել են Լաս Վեգասում 2019 թվականին, իսկ մեկ ամիս անց սիրահարները շքեղ հարսանիք են կազմակերպել, որին մասնակցել են նրանց հարազատներն ու ընկերները։ Զույգն ունի դուստր՝ Վիլան։



© NEWS.am STYLE