«Lady in black». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

20:37   15 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է  հմայիչ կերպարում։

293250582_7667288326679491_7369183188758413017_n.jpg (290 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արփին սեւ գույնի հագուստով է․ նա կրում է ատլասե վերնաշապիկ, որը համադրել է տաբատի եւ ոճային բարձրակրունկների հետ։ ԵՐիտասարդ մայրիկի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում աքսեսուարը։ «Ամառային տրամադրություն», - հրապարակմանը կից գրել է Արփին։

291751305_741741740610240_2762896742260103681_n(1).jpg (93 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում ծնողները ջերմ գրկել էին փոքրիկին, որն օրեր առաջ դարձավ 2 տարեկան։ Արփին սեւ տոպ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի եւ սեւ տաբատի հետ։ Նա արձակել էր մազերը, նուրբ դիմահարդարմամբ էր։ «Մեր մեծ սիրուց ծնված մեր մեծ սեր», հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE