Jean Paul Gaultier վերաթողարկել է 2Pac-ի սիրելի արեւային ակնոցը

15:33   15 հուլիսի, 2022

Jean Paul Gaultier ապրանքանիշը վերաթողարկել է ռեփեր 2Pac-ի սիրելի արեւային ակնոցը: Գովազդային արշավի դեմքը ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման էր։ Այդ մասին գրում է Hypebeast-ը։

JPG 56-6106 արեւային ակնոցն այժմ հասանելի են ոսկեգույն, արծաթագույն կամ սեւ գույներով: Հենց այսպիսի ակնոց էր 1990-ականներին կրել 2Pac-ը։ Մոդելի արժեքն այժմ 390 եվրո է։

Գովազդի համար պատասխանատու էին Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը եւ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆուտբոլիստը Jean Paul Gaultier-ի հետ մշակել է արեւային ակնոցի մոդելը, ուստի դրա վրա այժմ առկա է KB9 նշանը։ Սա Բենզեմայի համարն է խաղադաշտում։

Թողարկվել է 500 հատ արեւային ակնոց։ Մոդելը արտացոլում է նորաձեւության տան խորհրդանշական մոտիվները։



© NEWS.am STYLE