Էմիլի Ռատակովսկին ամուսնու դավաճանությունների պատճառով կբաժանվի նրանից

20:12   16 հուլիսի, 2022

Արդեն մի քանի շաբաթ է՝ Էմիլի Ռատակովսկին հանրությանը ներկայանում է առանց ամուսնական մատանու։ Եվ այժմ արդեն հայտնի է դարձել, որ մոդելը չորս տարվա ամուսնությունից հետո պատրաստվում է բաժանվել սիրելիից՝ Սեբաստիան Բեր Մակլարդից։

Առայժմ ամենն ասեկոսների մակարդակում է եւ հաստատվում է միայն Page Six-ի աղբյուրների խոսքերով, որոնք հայտարարել են, որ բաժանման պատճառ է դարձել կինոպրոդյուսերի անհավատարմությունը։ «Այո՛, նա դավաճանել է։ Նա դավաճան է։ Դա զազրելի է։ Նրանք կենդանիներ են»,- ասել է ինսայդերը։ Էմիլին եւ Սեբաստիանն առայժմ լուրը չեն մեկնաբանել։

Ի դեպ, Էմիլի Ռատակովսկին եւ Սեբաստիան Բեր Մակլարդն ամուսնացել են 2018թ․-ի փետրվարին՝ երեք ամսվա հարաբերություններից հետո։ Նախորդ տարի ծնվել է նրանց որդին։  

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE