22:20 21 նոյեմբերի, 2013Ասում են՝ տղամարդիկ կողմնակից են կանանց ինտիմ հատվածների մազերի ամբողջական հեռացմանը:
Սակայն վերջին հետազոտությունները հակառակն են փաստում: Ըստ Sowetan Live-ի, Ճապոնիայում տղամարդիկ չեն ընդունում կանացի էպիլյացիան եւ գնահատում են իրենց զուգընկերուհիների մազածածկույթը:
Վերջին հարցումներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք կարող են չանհանգստանալ այդ հատվածում մազերի համար, քանի որ երիտասարդների համար իրականում միեւնույն է:
UK Medix առցանց-դեղատան փորձագետները հարցում են անցկացրել 1870 կանանց շրջանում եւ պարզել. կանանց 51%-ը չեն սափրում կամ չեն կտրում ինտիմ հատվածների մազերը: Միաժամանակ, հարցվածների 62%-ը հայտարարել է, որ իրենց զուգընկերներին ամեն ինչ դուր է գալիս եւ այդ հարցում նախընտրում են բնականությունը:
Իսկ ահա Nads ընկերության՝ դեռեւս ապրիլին 1000 տղամարդկանց շրջանում անցկացրած հարցումը հաստատում է այդ. հարցվածների 43%-ը կողմ են արտահայտվել ինտիմ հատվածների բնական տեսքին: Ընդ որում, ինտիմ կտրվածքը պետք է հետեւյալ տեսքն ունենա. հիմնական մասում փոքր-ինչ կարճ մազեր՝ եռանկյունու տեսքով, իսկ բիկինիի հատվածում՝ ամբողջական մազահեռացում: Հարցված տղամարդկանց միայն 17%-ն է կողմ արտահայտվել «բրազիլական բիկինի»-ին կամ պարզ «գծին»: