«Գեղեցիկ»․ Հռիփսիմե Հակոբյանի դասական լուքը

19:45   16 հուլիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկն ատլասե սեւ զգեստ է կրում։ Հռիփսիմեն հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարներով։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրան․ «Գեղեցիկ»։

292077746_770891720714870_7488555514535657496_n.jpg (217 KB)

Ավելի վաղ Հռիփսիմեի հետ ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել ամուսինը՝ երգիչ Մարտին Մկրտչյանը։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, կադրերում ջերմ գրկախառնված էր։ Մարտինը մեղմ համբուրում էր սիրելիին։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE