Սկանդալ․ Victoria's Secret-ի «հրեշտակներին» ստիպել են մանկական ներքնազգեստ կրել

15:14   17 հուլիսի, 2022

Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Մոդելները պատմել են, որ իրենց ստիպել են ցուցադրությունների ընթացքում մանկական սեքսուալ ներքնազգեստ կրել։

Ներքնազգեստի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի «հրեշտակները» պատմել են ամենի մասին, ինչ մնացել է հետաքրքրաշարժ շոուների կադրից դուրս։ Պարզվում է՝ ընկերությունը բազմաթիվ «մութ գործեր» է ունեցել, որոնք թաքցրել են օտարներից։

«Hulu» սթրիմինգային հարթակում թողարկվել է նոր վավերագրական նախագիծը՝ «Victoria's Secret․ հրեշտակներ եւ հրեշներ»։ Մոդելները հիշել են ամոթի եւ անհարմարության մասին, երբ ստիպված են եղել մանկական ներքնազգեստ կրել ու այդ կերպարներով պոդիում բարձրանալ։

jusrin.jpg (199 KB)

2002թ․-ին ապրանքանիշը թողարկել է Pink հավաքածուն, որը նախատեսված էր դեռահասների եւ 13-22 տարեկան աղջիկների համար։ Շվեդ մոդել Դորոտեա Բարտ Յորգենսենը խոստովանել է, որ 2012թ․-ին բեմ է բարձրացել մանկական կերպարով, որը չափազանց սեքսուալիզացված էր։

Նա վառ կարմիր կրծկալ է կրել ու կապույտ անդրավարտիք, ինչպես նաեւ մանկական խաղալիքից պատրաստված արտասովոր «շրջազգեստ» եւ պոդիումով քայլել է, մինչ բեմում ելույթ է ունեցել Ջասթին Բիբերը, որին դեռահասները պաշտում էին։ Դորոտեան ընդգծել է, որ ցուցադրությունը դիտել են նույնիսկ իր քրոջ երեխաները։ «Նրանք երկրպագում էին Ջասթինին։ Նրանք 10 եւ 12 տարեկան էին եւ հիանալիորեն համապատասխանում էին թիրախային լսարանին», - խոստովանել է մոդելը։

 Աղբյուրը՝ The VoiceMagazine

Լուսանկարը՝ Jamie McCarthy/Getty Images, Filmmagic



© NEWS.am STYLE