«Աննկարագրելի գեղեցկություն»․ Թամարա Գեւորգյանի լուսանկարը

15:45   17 հուլիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Թամարա Գեւորգյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Թամարան բաց գույնի տոպ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Նա արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Չեմ թողնի քեզ նեղացնեն։ Ինքս քեզ կնեղացնեմ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Աննկարագրելի գեղեցկություն»։

292920401_574447687572110_7835560902674068126_n.jpg (188 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Թամարան ծաղկավոր պրինտով երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։  «Պետք է իմանալ կյանքի այս մեծ գաղտնիքը՝ բուժել հոգին զգացողություններով»,  - հրապարակմանը կից մեջբերել էր Օսկար Ուայլդին։



© NEWS.am STYLE