«Աղջիկ երեխան հրաշք է, որը երբեք չի դադարում հրաշալի լինել»․ բալիկի սպասող Դիանա Տոնոյանի լուսանկարը

20:43   17 հուլիսի, 2022

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Դիանա Տոնոյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դիանան, որը սպասում է առաջնեկի ծնունդին, վարդագույն զգեստ է կրում։ Դիանան արձակել է մազերն ու նախապատվությունը տվել է արտահայտիչ դիմահարդարմանը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Աղջիկ երեխան հրաշք է, որը երբեք չի դադարում հրաշալի լինել»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ի դեպ, Դիանան ու դերասան Բեն Ավետիսյանն օրեր առաջ պարզել են, որ դուստր են ունենալու։

290251513_1136829730603441_6065185251954159937_n.jpg (207 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սպիտակ գույնի, ուսերը բաց զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Հե՞շտ է լինել մայր։ - Այո։ Եթե կողքիդ լավ հայր կա», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Բեն Ավետիսյանի կինը։



© NEWS.am STYLE