«Ամառ 2022»․ Իրինա Թովմասյանի լողափնյա կերպարը

21:43   17 հուլիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իրինա Թովմասյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իրինան պատկերված է լողափին, սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց ընտրել։ «Ահա մեր հանգիստը մոտենում է իր ավարտին։ Ինչպես ամեն հանգստից հետո, հիմա էլ նոր ուժեր և թարմ էներգիա հավաքած, գալիս եմ իմ առօրյա կյանքը ու աշխատանքը շարունակելու։ Նոր պլաններով, մոր նախագծերով և թարմ մտքերով օրեր են սպասվում»,- գրել է նա՝ օգտագործելով «ամառ 2022», «մոտիվացված» հեշթեգերը։

293528148_555954996258761_8222127329917771127_n.jpg (156 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում շարֆը։ «Ամառը միշտ քիչ է բոլորիս։ Առավել եւս ինձ համար, ով սիրում է արև, պայծառ ու գունեղ տրամադրություն։ Ամռանը շատ մոտիվացիա է լինում աշխատելու եւ կատարելագործվելու եւ որ ամենակարեւորն է վերալիցքավորվելու»,- գրել էր Իրինան։



© NEWS.am STYLE