17:14 17 հուլիսի, 2022«The Pussycat Dolls» խմբի նախկին մենատակար Նիկոլ Շերզինգերն ամուսնանում է։ 44-ամյա երգչուհին արդեն մի քանի տարի է՝ հանդիում է շոտլանդացի 37-ամյա նախկին մարզիկ ու երաժիշտ Թոմ Էվանսի հետ։ Սիրահարները ծանոթացել են «X Factor» շոուի նկարահանումների ընթացքում, որի ընթացքում Նիկոլը ժյուրիի կազմում է եղել, Թոմը՝ մասնակցի կարգավիճակում։

Սիրահարների հարաբերությունները բավական արագ են զարգացել․ 2020-ի ձմռանը ծանոթանալուց արդեն մի քանի ամիս անց աստղերը հաստատել են հարաբերությունների փաստը՝ միասին մասնակցելով «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Իսկ եւս մի քանի ամիս անց Թոմը սիրելիին ներկայացրել է իր ծնողներին։
Հիմա արդեն աստղերը պատրաստ են հաջորդ քայլին։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ սիրահարները նշանադրվել են։ Հիմա նրանք հանգստանում են Հունաստանում, ուր Թոմը Նիկոլին առաջարկություն է արել ու դրական պատասխան ստացել։ Զույգն առայժմ լուրը պաշտոնապես չի հաստատել։
Ի դեպ, սա Նիկոլի առաջին ամուսնությունը կլինի։ Երգչուհին ութ տարի առաջ հանդիպում էր բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։ 2016-2019թթ․ նա հարաբերությունների է ունեցել բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ։
Աղբյուրը՝ Graziamagazine