«Դու ինձ չափազանց նիհար ես դարձրել»․ Բեյոնսեն ֆիլմի ռեժիսորից պահանջել է խոշորացնել իր կազմվածքը

10:11   18 հուլիսի, 2022

Բեյոնսեի երկրպագուները գիտեն, որ իրենց սիրելի երգչուհին ոչ միայն հիանալի ձայն ունի, այլեւ դերասանական տաղանդ։ Ճիշտ է, նրա մասնակցությամբ ֆիլմերը երբեք չեն առաջադրվել հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունների, սակայն նրա հերոսուհիները մշտապես գրավել են հանրության ուշադրությունը։ «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» ֆիլմում նրա դերը դարձել է ամենաազդեցիկներից մեկը։

5ef3a96e2178d.image.jpg (132 KB)

Բեյոնսեի հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում ցուցադրում է խենթացնող կազմվածքը, սակայն իրականում աստղն ավելի խոշոր կազմվածք է ունեցել։ Այս մասին Քեյթ Վիսկոն պատմել է Vulture-ին տված հարցազրույցում։

Դիմահարդարի խոսքով՝ Բեյոնսեն էկրանին իրեն չի ճանաչել, այդ պատճառով պահանջել է ծրագրերի օգնությամբ խոշորացնել կազմվածքը։ «Նա ռեժիսորին ասաց․ «Դու ինձ չափազանց նիհար ես դարձրել։ Սա ես չեմ»։ Իսկ նա պատասխանեց․ «Լավ, մենք կշտկենք դա»»,- հիշել է Քեյթը։

Beyonce

«Բեյոնսեն գնաց՝ տեսարանում նկարահանվելու համար, իսկ ես նայեցի ռեժիսորին, ժպտացի ու հարցրի․ «Սա առաջի՞ն անգամն է, երբ դերասանուհին խնդրում է խոշորացնել իր մարմինը»։ Նա պատասխանեց․ «Այո՛։ Դա ինձ համար հազարավոր դոլարներ կարժենա, բայց ես կանեմ դա»»,- հավելել է նա։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE