Համացանցում հրապարակել է Լիլի-Ռոուզ Դեփի եւ The Weeknd-ի մասնակցությամբ «Կուռք» սերիալի թրեյլերը

12:12   18 հուլիսի, 2022

Համացանցում հայտնվել է HBO-ի The Idol-ի («Կուռք») թրեյլերը: Գլխավոր դերերում հանդես են եկել երգիչ The Weeknd-ը (Աբել Տեսֆայե) եւ Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի Ռոուզ-Դեփը։

Սյուժեն կկենտրոնանա Լոս Անջելեսի գիշերային ակումբի խարիզմատիկ սեփականատիրոջ եւ առեղծվածային կուռքի (The Weeknd) ժամանակավոր ղեկավարի վրա: Նա հարաբերություններ է սկսում սկսնակ փոփ աստղի (Լիլի-Ռոզ Դեփ) հետ, ինչը հանգեցնում է անուղղելի հետեւանքների։

Սերիալի սցենարը գրել են The Weeknd-ը, Ռեզա Ֆահիմը, իսկ ռեժիսորը Սեմ Լեիինսոնն է։ Դերասանական կազմում են նաեւ Թրոյ Սիվանը, Դեբի Ռայանը, Ռեյչել Սեննոտը, Սթիվ Զիսիսը, Հարի Նեֆը եւ Ջուլիբեթ Գոնսալեսը։

Սերիալի պրեմիերայի ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:



© NEWS.am STYLE