Օլեգ Վերեշչագինը խոսել է Նատալյա Եփրիկյանի հետ Comedy Woman-ում աշխատելու դժվարությունների մասին

14:14   18 հուլիսի, 2022

Կատակերգու Օլեգ Վերեշչագինը երկար ժամանակ ելույթ է ունեցել Comedy Woman-ում։  Հումորիստը պատմել է կանանց թիմում աշխատելու դժվարությունների մասին, թե ինչպես է շփվել շոուի ղեկավար Նատալյա Եփրիկյանի հետ։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

«Նատալյան շատ խիստ ղեկավար է: Միշտ պետք է պահպանել ենթակայությունը. իմանալ, թե ինչի մասին կարող եք կատակել, ինչի մասին ոչ: Դուր է գալիս նա ինձ որպես մարդ, դուրս չի գալիս, միեւնույն է իմ ղեկավարն է: Դուք կամ ենթարկվում եք նրան, կամ ոչ։ Եթե ​​Նատաշան ինչ-որ բան է ասում, ապա նա որոշում է կայացնում, պատասխանատվություն է կրում», - նշել է Օլեգը:

Ինչ վերաբերում է կանանց թիմում խոսակցություններին եւ բամբասանքներին, ապա Վերեշչագինը փորձել է հեռու մնալ այդ ամենից եւ զբաղվել բացառապես իր գործով։

«Կինն ինձ համար բարդ օրգանիզմ է, ընդհանրապես անհասկանալի։ Ես երբեք քիթս չեմ խոթել․․․ Ինձ ասում էին՝ համերգ է, փորձենք, ստեղծենք ինչ-որ բան, պատասխանում էի՝ շատ լավ», - պատմել է կատակերգուն Լաուրա Ջուգելիայի հետ FametimeTV շոուին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE