«Աշխարհում ոչ մի այլ սեր նման չէ հոր սիրուն իր աղջիկների հանդեպ»․ Իրինա Թովմասյան

20:43   18 հուլիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապաևակել, որում պատկերված են նրա ամուսինն ու դուստրերը։

293166988_608548057244516_5326177183082203787_n(1).jpg (202 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Աղջիկը հոր համար արքայադստեր պես է. միշտ պաշտպանում է նրանց ամենաչնչին վտանգից և ուժ տալիս ամենաթեթև դժվարությունը հաղթահարելու համար։ Աշխարհում ոչ մի այլ սեր նման չէ հոր սիրուն` իր աղջիկների հանդեպ», - հրապարակմանը կից գրել է Իրինան։

Իրինա Թովմասյան

Օրերս հրապարակված կադրերում Իրինան պատկերված էր լողափին, սեւ հագուստ է կրում։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։ «Ահա մեր հանգիստը մոտենում է իր ավարտին։ Ինչպես ամեն հանգստից հետո, հիմա էլ նոր ուժեր և թարմ էներգիա հավաքած, գալիս եմ իմ առօրյա կյանքը ու աշխատանքը շարունակելու։ Նոր պլաններով, մոր նախագծերով և թարմ մտքերով օրեր են սպասվում»,- գրել էր նա՝ օգտագործելով «ամառ 2022», «մոտիվացված» հեշթեգերը։

 



© NEWS.am STYLE