«Ուղեղիս մի մասն այլեւս չի աշխատում». «Գահերի խաղի» աստղը՝ կաթվածների հետեւանքների մասին

17:14   18 հուլիսի, 2022

«Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքը խոսել է հիվանդությունից հետո վիրահատության հետևանքների մասին, որը հանգեցրել է կաթվածի։

Առաջին անգամ հիվանդությունն իրեն զգացնել տվեց սերիալի նկարահանումներիհենց սկզբում։ 2011 թվականին առաջին անեւրիզմը պայթեց, ինչը հանգեցրեց կաթվածի. դա տեղի ունեցավ «Գահերի խաղի» առաջին սերիայի նկարահանումներից անմիջապես հետո: Երկու տարի անց խնդիրը նորից վերադարձավ՝ 2013 թվականին բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ անեւրիզման կրկնակի մեծացել է։ Ուղեղի վիրահատության անհրաժեշտություն է եղել։

«Իմ ուղեղի մի մասն այլեւս չի աշխատում։ Հրաշք է, որ ես կարող եմ խոսել եւ իմ կյանքը կատարելապես նորմալ ապրել՝ առանց որեւէ հետեւանքների», - հայտնել է աստղը։



© NEWS.am STYLE