«Սեւ ու սպիտակի փիլիսոփայության մեջ են կյանքի բոլոր գույները...»․ Դիանա Գրիգորյան

11:44   19 հուլիսի, 2022

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական ու ոճային կերպարում։

294024605_137538732001971_6088237760430502780_n(1).jpg (220 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դիանան կրում է սպիտակ գույնի հետաքրքիր ձեւվածքով բլուզ, որը համադրել է ոտքի հատվածում համարձակ բացվածքով սեւ կիսաշրջազգեստի, ոճային բարձրակրունկների հետ։ Դիանայի մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ «Սեւ ու սպիտակի փիլիսոփայության մեջ են կյանքի բոլոր գույները...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Դիանա Գրիգորյանը։

293185493_439679751346707_4842488724068377164_n(1).jpg (158 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանան ծաղկավոր պրինտով զգեստ էր կրում։ Նա ոճային սանրվածքով ու մեղմ շպարով էր։ «Ամեն մի մայրամուտ գեղեցիկ է հաջորդող այգաբացով», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Դիանան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE