Հայաստանի եվրատեսիլյան Snap երգը Ռիզ Ուիզերսփունի եւ «Ինտեր»-ի էջերում, ինչպես նաեւ՝ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքի անդրադարձը երգի հաջողություններին

14:44   19 հուլիսի, 2022

«Ամառային սենսացիա»՝ այսպես է բնորոշել Ռոզա Լինի «Snap» երգը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը` անդրադառնալով Հայաստանը ներկայացնող երգի հաջողությանը 2022 թ-ի մրցույթի շրջանակներից դուրս։ 

«Թեեւ մրցույթի ընթացքում Ռոզան չկարողացավ գնալ «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Մալենայի հետքերով եւ հաղթել, բայց շնորհիվ իր ելույթի՝ նա շարունակում է ձեռք բերել նորանոր երկրպագուներ»։

Կայքը գրում է, որ «Snap»-ը Spotify-ում ունեցել է շուրջ 4.2 միլիոն նոր ունկնդիր՝ գրանցելով մոտ 23 միլիոն հեռարձակում, իսկ «TikTok»-ում եւ սոցիալական այլ հարթակներում երգի տարածումը նպաստել է նաեւ ամերիկյան լսարանի կողմից այն նկատելուն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Reese Witherspoon (@reesewitherspoon)

Հեղինակը նաեւ հույս է հայտնել, որ «Snap»-ն աշխարհի մի շարք երկրներում կշարունակի իր հաղթարշավը եւ որ եվրոպացի երկրպագուները կկարողանան Ռոզա Լինի ելույթը վայելել Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի ժամանակ։

Հայաստանյան երգին անդրադառնում են, նույնիսկ, համաշխարհային հայտնիները։ Այսպիսով, օրերս այն իր ինստագրամյան էջում օգտագործել է հոլիվուդյան աստղ Ռիզ Ուիզերսփունը, երգի ռեմիքս տարբերակը կարող եք գտնել նաեւ իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ինստագրամյան հոլովակներից մեկում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inter (@inter)

Ռոզա Լինը «Snap» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2022»-ին։ Մրցույթն անցկացվել է իտալական Թուրին քաղաքում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

««Եվրատեսիլի» անսպասելի արդյունքներից հետո տեսնելը, որ «Snap»-ն ամեն օր մի նոր հաղթանակ է գրանցում տարբեր երաժշտական հարթակներում, ուղղակի, ինձ ապացուցում է, որ ես չեմ սխալվել այդ երգի հարցում․ ես վստահ էի երգի ու մեր արած գործի վրա, ինչը բավական սիրվել էր տարբեր մարդկանց կողմից, եւ հետեվրատեսիլյան շրջանը դրա վառ ապացույցն է, եւ դա շատ հաճելի է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր «Snap» երգի հաջողություններին, նշել էր Ռոզա Լինը։ 



© NEWS.am STYLE