Հրապարակվել է «Վիշապի տան»՝ «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումների մասին տեսանյութ

23:12   19 հուլիսի, 2022

Game of Thrones յութուբյան պաշտոնական ալիքում տեսանյութ է հրապարակվել «Վիշապի տունը»՝ «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումների մասին։ Կարճ տեսահոլովակը ներկայացնում է ստեղծողների մեկնաբանությունները, այդ թվում՝ գրող/գործադիր պրոդյուսեր Ջորջ Մարտինի, գրող Ռայան Կոնդալի եւ ռեժիսոր Միգել Սապոչնիկի:

«Վիշապի տուն»-ը HBO-ով կթողարկվի օգոստոսի 21-ին: Նախագիծը կպատմի Երկաթե գահի համար Թարգարյան դինաստիայի ներքին պայքարի մասին։



© NEWS.am STYLE