Պլասիդո Դոմինգո կրտսերի առաջին ելույթը Հայաստանում (ֆոտոռեպորտաժ)

12:06   22 նոյեմբերի, 2013

Երեկ երեկոյան՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է մեծանուն իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Պլասիդո Դոմինգո կրտսերի առաջին ելույթը Հայաստանում: Դոմինգո կրտսերի համերգների կազմակերպիչը «Mezzo Production» ընկերությունն է:

Հայաստանի մայրաքաղաքում իր ելույթի ընթացքում նա կատարել է լատինաամերիկյան սիրային բալլադների, ջազի եւ ռոմանտիկ երաժշտության մի խառնուրդ, որը բնորոշ է իր նոր` «Latidos» («Սրտի զարկեր») ձայնասկավառակին:

Կոմպոզիտորի խոսքով, այս ելույթն իր նոր սկավառակի պրոմո-ծրագրի մասն է:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, Դոմինգո կրտսերը ելույթ էր ունեցել նաեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 





© NEWS.am STYLE