«Աննկարագրելի գեղեցկություն․․․ անպայման եկեք եւ ձեր աչքերով տեսեք»․ Ժաննա Լեւինայի հրապարակումը Նորավանքից

14:34   20 հուլիսի, 2022

Հայտնի պրոդյուսեր եւ կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան, եկել է Հայաստան, որտեղից էլ հետեւորդների հետ ակտիվ կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Իր միկրոբլոգում տեղադրված նորլուսանկարներում Ժաննան պատկերված է Նորավանքում՝ գեղեցիկ բնապատկերների եւ եկեղեցու ֆոնին։ Նա կրում է դեղին գույնի հանդերձանք։ «Աննկարագրելի գեղեցկություն․․․ անպայման եկեք եւ ձեր աչքերով տեսեք», - հրապարակմանը կից մեկնաբանություններում հետեւորդներին խորհուրդ է տվել Գարիկ Մարտիրոսյանի կինը։



© NEWS.am STYLE