«Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը»․ Ծովինար Մարտիրոսյան

21:40   20 հուլիսի, 2022

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։

Ծովինար-Մարտիրոսյան.jpg (111 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը սեւ հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։

293157258_1906321522899904_7175825903100388237_n(1).jpg (131 KB)

Ավելի վաղ հրապարակված ընտանեկան կադրում ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Թատրոնի եւ կինոյի դերասանուհին երեկոյան շքեղ կերպարում էր․ կրում էր կարմիր երանգի երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված էին, վառ շպարով էր։ «Ինձ մոտ մարդուն գնահատելն ամենամեծ արժեքն ունի, մնացյալը հոգու համար են և ինչ լավ է, երբ կարողանում ես մոտիվացնել, առաջ մղել կողակցին, հավատացնել, որ կստացվի, և երբեք ետ չկանգնել քո ընտրած ճանապարհից», - գրել էր Ծովինարը:

 



© NEWS.am STYLE