16:17 20 հուլիսի, 2022Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Բեռլինում կայացած «Արագ փամփուշտներ» ֆիլմի պրեմիերային ներկայացել է կանացի ավանդական հագուստով։ Լուսանկարները հայտնվել են Associated Press գործակալությունում։

Պապարացիները նկարահանել են դերասանին շագանակագույն միդի կիսաշրջազգեստով, նույն երանգի բաճկոնով, վարդագույն վերնաշապիկով եւ կոպիտ կոշիկներով։ Որպես աքսեսուար՝ նա ընտրել է արեւային ակնոց եւ մեծ կախազարդ։ Իրերի ապրանքանիշերը, որոնք կազմում են Փիթի հանդերձանքը, չեն բացահայտվում:
Ավելի վաղ Բրեդ Փիթը հայտարարել էր իր կարիերայի վերջին փուլի մասին։