Ռիհաննան հայտարարել է հղի կանանց համար հագուստի հավաքածու թողարկելու մասին

18:04   20 հուլիսի, 2022

Երգչուհի Ռիհաննան նախատեսում է թողարկել հագուստի հղի աղջիկների եւ կանանց համար։ Այս մասին հայտնում է HollywoodLife-ը։

«Իր հղիության ընթացքում նրան ասում էին, որ ոգեշնչում է շատ կանանց։ Նա կոտրեց այն կարծրատիպը, ինչ ընդունված էր կրել։ Եվ նա իսկապես հուզված էր դրանից»,- կիսվել է հրապարակման աղբյուրը։

Մայիսի 13-ին Ռիհաննան եւ նրա ընկերը՝ ռեփեր Ռաքիմ Մայերսը, որն ավելի հայտնի է որպես A$AP Rocky, որդի են ունեցել։



© NEWS.am STYLE