22:16 20 հուլիսի, 2022Կատակերգու Ելենա Ստեպանենկոն վերջնագիրուլտիմատում է ներկայացրել Սոչիում «Юморина» փառատոնի կազմակերպիչներին։ Նա չի պատրաստվում նույն բեմում ելույթ ունենալ իր նախկին ամուսին եւ գործընկեր Եվգենի Պետրոսյանի հետ։ PROZvezd-ին հայտնել է կատակերգուին մոտ կանգնած աղբյուրը։
«Ելենա Գրիգորիեւնան վերջնագիր է ներկայացրել՝ Պետրոսյանի հետ նույն բեմ չի բարձրանա»։ Ասում են՝ ոտքն այնտեղ չլինի։ Կազմակերպիչները կարծում էին, որ նա արդեն հանդարտվել է։ Նրանք նույնիսկ ցանկանում էին նրանց համատեղ տեսարան առաջարկել։ Բայց ոչ։ Ելենան կգա միայն այն դեպքում, եթե չտեսնի նախկինին»,- գրում է հրատարակությունը։
Կազմակերպիչներն արդեն որոշել են, որ կկատարեն կատակերգուի ցանկությունը։ Լուծումն արդեն գտնված է՝ երկու օր Ստեպանենկոն փայլի բեմում, երկու օր՝ Պետրոսյանը։
Պետրոսյանը նախատեսում է Սոչի ժամանել երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի եւ որդու՝ Վահանի հետ։