10:13 21 հուլիսի, 2022Ռուսական ամենաշատ եկամուտ ունեցող «Холоп» ֆիլմը շարունակություն է ստացել։ Այս մասին հաղորդում է «Бюллетень кинопрокатчика» Telegram ալիքը։
Yellow, Black & White ընկերությունը հայտարարել է, որ կինոնկարի երկրորդ մասին արժե սպասել հաջորդ տարվա դեկտեմբերին։
Ծրագրի բյուջեն կկազմի 500 մլն ռուբլի։ Նկարահանումները նախատեսվում են 2022 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր, այնուհետեւ՝ 2023 թվականի մայիսից հունիս։
Օրիգինալ ֆիլմի սյուժեն կառուցված է ականավոր գործարարի որդու՝ Գրիշայի շուրջ, որը հայտնվում է 19-րդ դարում եւ դառնում ձիապան։ Սակայն, ժամանակի ընթացքում պարզվում է՝ ճամփորդությունը հոգեբանական փորձ է, որը նախատեսված է կերպարը վերակրթելու համար: