«Ներսի ու դրսի գույները համընկնում են, երբ անում ես էն, ինչն իսկապես քեզ դուր ա գալիս»․ Անի Խաչիկյան

13:38   21 հուլիսի, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային ոճային կերպարում։

Անի-Խաչիկյան-1.jpg (155 KB)

Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անին կրում է ծաղկավոր պրինտով վերնաշապիկ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, առանց շպարի է։ «Ներսի ու դրսի գույները համընկնում են, երբ անում ես էն, ինչն իսկապես քեզ դուրա գալիս», - հրապարակումը մեկնաբանել է Անին։  

293090871_1093962498138627_2901905132444559341_n.jpg (191 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Անին կրում էր վարդագույն տոպ՝ մանուշակագույն կիսաշրջազգեստի համադրությամբ։ Դերասանուհու մազերն արձակված էին, նուրբ դիմահարդարմամբ էր։ «Նկարահանումների օր», - հրապարակումը կարճ մակագրել էր Անի Խաչիկյանը։



© NEWS.am STYLE