Սխալ է․ Լեոնիդ Յակուբովիչը մեկնաբանել է «Երեկոյան Ուրգանտ» շոուի հեռացումը ռուսական Առաջին ալիքի եթերից

11:28   21 հուլիսի, 2022

Հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը մեկնաբանել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ռուսական Առաջին ալիքի եթերից հեռացումը։ RTVI Youtube-յան ալիքում հրապարակված «Респиратор Бабушкина» շոուի դրվագում նա նման որոշումը սխալ է անվանել։

«Ես կարծում եմ, որ դա սխալ է: Նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լավ ֆիլմեր են թողարկվել։ Եվ ոչ միշտ լուրջ ու հայրենասիրական բնույթի․.. Ինձ թվում է, որ ժամանցային հաղորդումների բացակայությունը չափազանց լուրջ հետեւանք կունենա դեպի բացասականը», - հայտարարել է Յակուբովիչը:

Հեռուստահաղորդավարը հավելել է, որ չգիտի, թե ինչի հետ կարող է կապված լինել այդ որոշումը։ «Գուցե ալիքի քաղաքականությունն ինչ-որ ավելի վեհ նկատառումներ ունի»,- ենթադրել է նա։



© NEWS.am STYLE