12:12 21 հուլիսի, 2022Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Բորիս Կորչեւնիկովը РИА Новости -ին տված հարցազրույցում խոսել է առողջական խնդիրների մասին։
«Վերջին վիրահատությունից հետո խնդիրներ ունեմ լսողական հետ: Ամեն ինչ ավելի բարդ է․ ցանկացած աշխատանք եւ մարդկանց հետ շփում։ Իսկ դա ինձ համար կարեւոր է։ Բայց վստահություն կա, որ այս խնդիրներն ի վերջո կլուծվեն։ Ամեն ինչ պետք է վերականգնվի, իսկ բուժման ամենալուրջ փուլը, հուսով եմ, արդեն ետեւում է»,- մամուլի հետ կիսվել է 40-ամյա Բորիսը։
2015 թվականի օգոստոսին « Прямой эфир» հաղորդման ժամանակ Կորչեւնիկովը հայտարարել էր, որ իրեն վիրահատել են՝ հեռացնելով ուղեղի ուռուցքը, որն ազդել է լսողական նյարդի վրա։ Վերջերս նա կրկին վիրահատվել է։