«Կրակոտ»․ Հրաչուհի Ութմազյանի լուսանկարը լողավազանից

16:48   21 հուլիսի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Հրաչուհի-Ութմազյան1.jpg (160 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրում հաղորդավարուհին պատկերված է լողավազանում։ Նա սեւ գույնի լողազգեստով է, որն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ ու գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջական են դարձնում լայնեզր գլխարկն ու մարգարտե վզնոցը։ «Պահեք դասականը», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Հրաչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Կրակոտ»։

294012526_1215219125977782_3873990542053348975_n(1).jpg (161 KB)

Օրերս հրապարակված կադրում Հրաչուհին պատկերված էր Հովհաննավանքում։ Նա կրում էր ծաղկավոր պրինտով զգեստ, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Հրաչուհու մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Հավաք ունեցեք», - հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE