HBO-ն հրապարակել է «Գահերի խաղի» պրիքվելի ամբողջական թրեյլերը

13:12   21 հուլիսի, 2022

Ամերիկյան HBO ստուդիան ներկայացրել է «Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տունը» սերիալի ամբողջական թրեյլերը։ Տեսանյութը հայտնվել է ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում։

«Վիշապի տունը» սերիալի գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ՝ Թարգարիեն դինաստիայի վերելքի ժամանակ եւ անդրադառնում է զանգվածային քաղաքացիական պատերազմի դրվագներին, որը հայտնի է որպես «Վիշապների պար»:

Շոուի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 21-ին HBO Max-ով:



© NEWS.am STYLE