«Կյանքն անկանխատեսելի է, իսկ վերահսկողությունը պարզապես պատրանք է»․ Ժաննա Բուտուլյան

18:38   21 հուլիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ժաննա-Բուտուլյան3.jpg (191 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Ժաննան կրում է համարձակ դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով կանաչ երանգի զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում ոճային վզնոցը։ «Կյանքն անկանխատեսելի է, իսկ վերահսկողությունը պարզապես պատրանք է», - մակագրել է Ժաննան։

Ժաննա-Բուտուլյան2.jpg (121 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ժաննան գայթակղիչ կերպարում էր․ նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Կարեւոր է այն, ինչը ներսում է», - հրապարակումը կարճ մակագրել էր դերասնաուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE