Giorgio Armani նորաձեւության տունը գերազանցել է վաճառքի պլանը

16:12   21 հուլիսի, 2022

2021 թվականին իտալական Giorgio Armani ապրանքանիշի եկամուտը կազմել է ավելի քան 2 միլիարդ եվրո, ինչը թույլ է տվել ընկերությանը կատարել իր ֆինանսական պլանը՝ նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ։ Այդ մասին գրում է WWD-ն։

Անցյալ տարի Giorgio Armani-ի շահույթն աճել է 26,3%-ով՝ 2020 թվականի ցուցանիշների համեմատ (1,6 մլրդ եվրո): Սակայն 2021 թվականի ցուցանիշը 6,3%-ով պակաս է 2019 թվականի համեմատ։ Այնուհետեւ շահույթը կազմել է 2,16 մլրդ եվրո։

Անցյալ տարի բրենդը նպատակ էր դրել վերադառնալ մինչեւ 2022 թվականը առեւտրի մինչհամաճարակային մակարդակին՝ ապահովելով ավելի քան 4 միլիարդ եվրո եկամուտ եւ ավելի քան 2 միլիարդ եվրո զուտ վաճառք: Giorgio Armani-ն արդեն իսկ կարողացել է կատարել երկրորդ պայմանը։



© NEWS.am STYLE