Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին

14:52   21 հուլիսի, 2022

Միչիգան ​​նահանգի Դետրոյթ քաղաքում կայացած իր 55-րդ համերգին բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին։ Այս մասին հայտնում է Հանրային լրատվական ծառայությունը։

75-ամյա երգչի խոսքով՝ ինքն այլեւս չի ցանկանում ճանապարհորդել աշխարհով։

«Հիմա կարող եմ ձեզ ասել, որ սա վերջն է: Առանց երաժշտության չեմ մնա, բայց այլեւս չեմ ուզում թափառել աշխարհով մեկ։ Ես դրանով զբաղվում եմ 17 տարեկանից»,- ասել է սըր Էլթոն Ջոնը:



© NEWS.am STYLE