«Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»․ Անիտա Ավետիսյան

11:46   22 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա մեղմ կերպարում։

Անիտա-Ավետիսյան2.jpg (173 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Անիտան սպիտակ հանդերձանքով է։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման», - հրապարակումը մակագրել է Անիտան։

Անիտա-Ավետիսյա-1.jpg (320 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Անիտան պատկերված էր բնության գրկում։ Նա սպիտակ հագուստով էր․ կրում է տոպ, կիսատաբատ, որոնք համադրել է վերնշապիկի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված էին, մեղմ շպարով էր։ «Ամեն մեկն իր երազանքն ունի...», - հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE