19:12 21 հուլիսի, 2022Դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը խոստովանել է, որ մինչեւ հիմա քնում է նույն անկողնում իր 11-ամյա որդու հետ։ Այս մասին հայտնում է People-ը։
The Ellen Fisher փոդքասթում 45-ամյա դերասանուհին պատմել է այն պատճառների մասին, թե ինչու է դեռահասը մոր հետ նույն անկողնում քնում։ Նա դա բացատրել է նրանով, որ երեխայի դաստիարակության մեջ «հետեւում է բնությանը»։

«Ես բնությանը լսող մայր եմ, սիրող մայր: Ես հավատում եմ սիրուն, հավատում եմ բնությանը, բայց մեր հասարակությունը վախենում է բնությունից ու սիրուց։ Եթե դուք ապրեիք ինչ-որ վայրի տարածքում, որտեղ կենդանիներ կան, ձեր երեխային ձեր կողքին չէիք պահի, պարզապես նրան կուտեին»,- ասել է դերասանուհին։