20:12 21 հուլիսի, 2022Ամերիկացի երգիչ H.E.R-ը (Գաբրիելլա Ուիլսոն) կմարմնավորի արքայադուստր Բելին՝ ABC-ի «Գեղեցկուհին եւ հրեշը» հատուկ թողարկման մեջ: Այդ մասին գրում է ФАН-ը։

Դերասանուհին նշել է, որ միշտ երազել է իրեն Դիսնեյի արքայադուստր զգալ։ Նա հիացած է այն մտքից, որ վերամարմնավորելու է Բելին։
«Ես չեմ կարող հավատալ, որ լինելու եմ «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի ժառանգության մի մասը: Աշխարհը կտեսնի սեւամորթ ֆիլիպինցի Բելին: Ես միշտ ցանկացել եմ լինել Դիսնեյի արքայադուստր եւ կկարողանամ աշխատել երկու հիանալի ռեժիսորների հետ՝ Համիշ Համիլթոնի եւ իմ սիրելի Ջոն Մ. Չուի հետ: Դա շատ սյուրռեալիստական է եւ շատ շնորհակալ եմ»,- 25-ամյա կատարողի խոսքերն է մեջբերում People պարբերականը։
Լուսանկարը՝ Mike Blake / Reuters