22:17 21 հուլիսի, 2022Netflix-ի սթրիմինգային ծառայությունը հաստատել է «Բրիջերթոններ»-ի երրորդ սեզոնի նկարահանումների մեկնարկը։ Այս մասին հայտնում է Collider-ը։
Կայքում հրապարակված տեսանյութում երեւում են բոլոր գլխավոր հերոսները, եւ նույնիսկ ավելին. սերիալի ստեղծողները աննկատ փոխարինել են Բրիջերթոնների կրտսեր քույրերից մեկին՝ Ֆրանչեսկային։ Նրան փոխարինել է Հանա Դոդը։
Նոր եթերաշրջանը հիմնականում կկենտրոնանա գրող Պենելոպա Ֆեզերինգթոնի անձնական կյանքի վրա, որը հայտնի է նաեւ Լեդի Ուիսլդաուն ստեղծագործական կեղծանունով։ Սերիալում նրան մարմնավորում է իռլանդացի դերասանուհի Նիկոլա Քոֆլանը։