Բրեդ Փիթը բացատրել է ֆիլմի պրեմիերային կիսաշրջազգեստով ներկայանալը

23:15   21 հուլիսի, 2022

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը բացատրել է իր տեսքը «Փամփուշտից արագ» ֆիլմի պրեմիերային։ Associated Press-ի լրագրողներին նրա տված համապատասխան մեկնաբանությունը հայտնվել է Twitter-ում։

Հայտնի է, որ միջոցառման կարմիր գորգուղու արարողությանը աստղը ներկայացել է կոստյումով՝ միդի երկարությամբ կիսաշրջազգեստով, վարդագույն վերնաշապիկով։ Պատկերը լրացվել է արևային ակնոցներով և մեծ ոսկե կախազարդով։ Ավանդական կանացի հագուստի ընտրությունը նա բացատրել է «քամի, քամի» արտահայտությամբ։ Այսպիսով, դերասանը նկատի է ունեցել շոգից պաշտպանությունը, որը Բեռլինում ֆիլմի պրեմիերայի օրը հասել է 35 աստիճանի:



© NEWS.am STYLE