«Ոճային»․ Մարտա Կիրակոսյանի սպորտային լուքը

19:44   22 հուլիսի, 2022

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

Մարտա-Կիրակոսյան 3.jpg (127 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված նոր լուսանկարում Մարտան կրում է սպորտային կոստյում, որը համադրել է նույն երանգների մարզակոշիկների հետ։ Նա արձակել է ալիքավոր մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանույուններ են գրել․ «Ոճային», «Սիրուն»։

290998963_752238916111720_8960302626298821700_n(1).jpg (194 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր բաց երանգի հանդերձանք, որը համադրել էր սեւ գույնի կոշտ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էրն ուղղել․ «Ամենաոճային»։



© NEWS.am STYLE