«Իմ «ստոպից» հետո կանաչ լույսն այլեւս չի վառվում...»․ Լիա Զախարյան (ֆոտո)

20:41   22 հուլիսի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Մոսկվայում։

Լիա-Զախարյան 3.jpg (277 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիան գայթակղիչ կերպարում է։ Նա կրում է ուսը բաց, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, սեւ զգեստ, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Իմ «ստոպից» հետո կանաչ լույսն այլեւս չի վառվում... Բայց... ես աղջիկ եմ, կարող ես ինձ կաշառել քաղցրավենիքով ու ծաղիկներով...», - հրապարակումը մակագրել է Լիան։

Լիա-Զախարյան5.jpg (278 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լիան կրում էր սպիտակ վերնաշապիկ, որը համադրել էր ջինսե լայն տաբատի եւ սպորտային կոծիկների հետ։ Նա հավաքել էր մազերը, նուրբ շպարով էր։ «California vibe Մոսկվայում», - մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները բազում դրական խոսքեր էին գրել մեկնաբանություններում․ «Ոճային»։



© NEWS.am STYLE