Վիկտորյա Բոնյան մեկնաբանել է ամուսնացած տղամարդու հետ սիրավեպի մասին լուրերը

18:12   22 հուլիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան իր Instagram-ում բաժանորդների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, որ հանդիպում է ամուսնացած տղամարդու հետ։

«Այն, ինչ ես ասացի ամուսնացած ամերիկացու մասին, շոուի շրջանակներում էր, որպեսզի խոսեմ հաղորդման հյուրի հետ»,- եզրափակել է Բոնյան։ Հիշեցնենք, որ նոր սիրավեպի մասին հեռուստաաստղը հայտարարել է «Злые языки» ծրագրում, որտեղ հանդես է գալիս որպես հաղորդավարուհի։ Նա պատմել էր, որ հասկանում է սխալը, որը կատարում է՝ հանդիպելով ոչ ազատ տղամարդու հետ, սակայն ոչինչ անել չի կարող։

Այս պահին Բոնյան ապրում է Մոնտե Կառլոյում եւ մեծացնում է իր դստերը՝ Անջելինա Լետիցիային, որը ծնվել է իռլանդացի միլիարդատեր Ալեքս Սմերֆիթից։



© NEWS.am STYLE